Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Հովհաննիսյանը գլխավորում է Հայաստանի տղամարդկանց առաջնության աղյուսակը


  
դիտումներ: 255

Տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրի պարտիաները:

Ի տարբերություն նախորդ 2 տուրերի, որոնցում գրանցվել էին միայն մեկական հաղթական պարտիաներ, այս տուրում միանգամից 3 պարտիա հաղթական ավարտ ունեցավ. Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ, Սամվել Տեր-Սահակյանը սպիտակ խաղաքարերով ուժեղ գտնվեց Տիգրան Լ. Պետրոսյանից, իսկ սև խաղաքարերով հանդես եկող Զավեն Անդրիասյանը հաղթեց Մանուէլ Պետրոսյանին: Շանթ Սարգսյանի հետ պարտիայում հաղթանակի հասնելու լավ հնարավորություն ուներ նաև Կարեն Գրիգորյանը, սակայն որոշիչ պահին Գրիգորյանը չկարողացավ գտնել հաղթանակի տանող միակ ուղին, և պարտիան ավարտվեց հաշտությամբ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Ռոբերտ Հովհաննիսյան – Տիգրան Հարությունյան պարտիայում:

5-րդ տուրից հետո աղյուսակը 4 միավորով շարունակում է գլխավորել Ռոբերտ Հովհաննիսյանը, 2-րդ հորիզոնականում ընթացող Արման Փաշիկյանը վաստակել է 3 միավոր, սակայն Փաշիկյանը Հովհաննիսյանից մեկ պարտիա քիչ է խաղացել: Տիգրան Հարությունյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը 2.5-ական միավորով կիսում են 3-5-րդ հորիզոնականները:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 6-րդ տուրը:

6-րդ տուրի զույգեր.

Գրիգորյան Կարեն – Հովհաննիսյան Ռոբերտ

Հարությունյան Տիգրան – Պետրոսյան Մանուէլ

Անդրիասյան Զավեն – Մարտիրոսյան Հայկ

Գաբուզյան Հովհաննես – Տեր-Սահակյան Սամվել

Փաշիկյան Արման – Սարգսյան Շանթ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: