Էրդողանն ու Հռոմի պապը կքննարկեն Երուսաղեմի հարցը
Ակնկալվում է, որ օրակարգում լինելու է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հռոմի պապ Ֆրանցիսկը կտրականապես դատապարտել են Դոնալդ Թրամփի այդ որոշումը: Նշվում է, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումը նախատեսված է ֆետրվարի 5-ին: Այցելությունը հաջորդում է Էրդողանի և Հռոմի պապի հեռախոսազրույցին, որը կայացել է 2017 թ-ի դեկտեմբերի 29-ին:
Նշենք, որ դա անցած 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին այցն է Երուսաղեմ:
Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը իր որոշման մասին հայտարարել է դեկտեմբերի 6-ին: Վերջինս նշել է, որ Պետդեպարտամենտին հանձնարարել է ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունել է այդ որոշումը: Միևնույն ժամանակ Վաշինգտոնի քննադատությամբ հանդես են եկել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և մի շարք այլ մահմեդական երկրների իշխանությունները:
Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի նախագահի նախաձեռնությամն կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը, որի շրջանակներում կազմակերպությունը Արևելյան Երուսաղեմը ճանաչել է Պաղեստինի մայրաքաղաք: