Հայերեն   English   Русский  

Միջերկրական ծովում 1,4 հազար ներգաղթյալ է փրկվել


  
դիտումներ: 836

Միջերկրական ծովի Սիցիլիական նեղուցում իրականացված 11 գործողությունների ընթացքում փրկվել է շուրջ 1.4 հազար ներգաղթյալ: Նման տվյալներ հաղորդել են Իտալիայի առափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչները: Գրում է Vesti.ru-ն:

Գործողություններում ներգրավված են եղել Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը, ԵՄ-ի Eunvaformed առաքելության աշխատակիցները և մեկ ոչ կառավարական կազմակերպության անդամներ:

Նրանք մարդկանց փրկել են խորտակված յոթ փոքր նավակներից և չորս նավից: Ներգաղթյալները փորձել են Իտալիայի ափեր հասնել Լիբիայի տարածքից: Իրականացված գործողությունների ժամկետը չի նշվել:

2016 թ.-ին Լիբիայից Ապենինյան թերակղզի ռեկորդային թվով (181 հազար) ներգաղթյալներ էին մուտք գործել: Իսկ 2017 թվականին Լիբիայի հետ կնքված պայմանավորվածությունների շնորհիվ միգրանտների հոսքը կրճատվել էր ավելի քան 30 տոկոսով: Արդյունքում 2017 թ.-ին Լիբիայից Իտալիա 120 հազար ներգաղթյալ էր ժամանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: