Հայերեն   English   Русский  

Հայկական արմատներով սաուդցի արքայազնը վաճառում է իր ակտիվները


  
դիտումներ: 1257

Kingdom Holding ներդրումային ընկերությունը, որը պատկանում է հայկական արմատներով սաուդցի արքայազն Ալ Վալիդ իբն Թալալին, որը կալանավորվել է ֆինանսական խարդախության գործի շրջանակներում, գրեթե 100-115 մլն դոլարով վաճառել է Բեյրութում գտնվող Four Seasons հյուրանոցի իր մասնաբաժինը: Գրում է Rusarminfo.ru-ն:

Հյուրանոցի նոր սեփականատեր դարձել է լիբանանյան ծագումով սաուդցի մի գործարար: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Գործակալության տվյալներով՝ Ալ-Վալիդ բին Թալալին պատկանող ընկերությունը վաճառքի է հանել նաև Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում իր բոլոր ակտիվները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայում մեծ հեղինակություն վայելող արքայազն Ալ-Վալիդ բին Թալալ իբն Աբդել Ազիզ աս Սաուդը ֆինանսական խարդախության և իշխանության չարաշահումների մեղադրանքով ձերբակալել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ թագավորի հրամանագրով:

Այնուհետև նա մի քանի տասնյակ ձերբակալված բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին The Ritz-Carlton հյուրանոցից տեղափոխվել էր առանձնակի վտանգավոր բանտարկյալների համար նախատեսված բանտ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: