Հայերեն   English   Русский  

Վրաստանի նախագահը չի պատրաստվում ներում շնորհել Սահակաշվիլիին


  
դիտումներ: 518

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ ներում շնորհել երկրի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին: Այդ մասին նա հայտարարել է «Рустави-2»-ի եթերում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ի՞նչ տրամաբանությամբ պետք է ներում շնորհեմ Սահակաշվիլիին: Դատախազությունը չի կարող որոշել, թե ինչպես պետք է մեղադրանք առաջադրել, թե ինչպես պետք է ընթանա քննությունը, դատավորը չի կարողանում որոշել ներման հոդվածի անօրինական կիրառման սահմանը: Եվ ի՞նչ, Վրաստանի նախագահը պետք է ներում շնորհի և դրանով ուղղի նրանց սխալները », - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Վրաստանի նախագահի խոսքերը:

Նա նշել է, որ «ներում շնորհելը՝ դատական սխալի շտկումը չէ»:

Միևնույն ժամանակ նախագահի խոսքով՝ Սահակաշվիլին հիմնել է մի համակարգ, որը գործում է մինչև այսօր, և նոր իշխանությունները չեն կարողացել ոչնչացնել այն, հետևաբար, դատախազությունն ու դատարանը գործում են հին ավանդույթներով:

Ավելի վաղ Վրաստանի գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ երկրի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի դեպքում արտահանձնումը կախված է ուկրաինական իշխանություններից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: