Հայերեն   English   Русский  

«Ո՞ր գինն է չոքել մեր դռանը». Կարեն Կարապետյանը գնաճը բացատրում է համաշխարհային շուկայի միտումներով


  
դիտումներ: 1027

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ շուկայում առկա թանկացումներին:

«Արդյո՞ք արդեն պարզ է, թե որ հարցում է հնարավոր շտկումներ անել և նահանջ անել որոշակի, որպեսզի թանկացումները սուր չոքեն քաղաքացիների բկին»,- հարց ուղղեց «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով կարագի և այլ ապրանքների թանկացմանը:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «2,6 տոկոս գնաճ, որ դուք ասում եք՝ «չոքել է մեր դռանը»... Ո՞ր գինն է չոքել մեր դռանը: Քիչ առաջ մեր գործընկերն ասաց, որ մենք դեռ սեպտեմբերին էին կանխագուշակում, որ սակագինը բարձրանալու է: Ես ձեզ ուզում եմ տեղյակ պահել. Մենք կիրառել ենք այն օրենքը , որը ընդունվել է 2016 թվականին : Այդ օրենքի մեջ գրված էր այն, ինչ պետք է լիներ : Պարզ է, որ հարկային բեռն ավելացնելը հաճելի բան չէ: Մենք ունենք արտաքին վարկերի պարտավորություններ, տնտեսությունը զարգացնելու խնդիր, մենք ունենք լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն: Մենք քննարկել ենք այն տարբերակները, որոնք մինիմալ բեռ են ստեղծում մեր քաղաքացու բիզնեսի համար: Եթե այստեղ չանեինք, մի ուրիշ տեղ պետք է անեինք, որպեսզի այլ մուտքեր ունենային, որոնք թույլ են տալիս սպասարկելու մեր պարատավորությունները»:

Վարաչեպտը նշեց, որ խնդիրը առաջանալու է գյուղատնտեսության ոլորտում, սակայն կառավարությունը մտադիր է լուծումներ տալ։

Ինչ վերաբերում է գազին, ապա վարչապետն ասաց, որ վերականգնվել է այն գինը, որին նախկինում սովոր են եղել տրանսպորտային ընկերությունները. « Իսկ բենզինն ունի այլընտրանք. չի ուզում բենզին օգտագործի, թող գազ օգտագործի»։

Գործադիրի պատասխաններին Արարատ Միրզոյանը արձագանքեց՝ նշելով, որ թանկացել են այնպիսի առաջնային ապրանքներ, ինչպիսին են՝ կարագը, կարտոֆիլը և այլն։

«Այդ թանկացումները Հարկային օրենսգրքի հետևանքով չեն, այլ պայմանավորված են միջազգային շուկայում կատարված գործընթացներով։ Այն, ինչ հայաստանյան շուկայում է կատարվում, դա միջազգային շուկայի արձագանքն է։ Աշխարհում կարագի գինը թանկացել է, դրա համար էլ մեզ մոտ թանկացել է։ Հայաստանը դրա դեմ ի՞նչ պետք է անի։ Մենք պետք է տնտեսական աճ ապահովենք, որպեսզի կարողանանք կոմպենսացնել», - ասաց Կարեն Կարապետյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: