Հայերեն   English   Русский  

Ղազախստանում ավտոբուս է այրվել. կա 50 զոհ


  
դիտումներ: 253

Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ավտոբուսի այրվելու հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդում է Tengrinews գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Ավտոբուսն այրվել է տեղական ժամանակով 10:30-ին Ակտյուբինսկի մարզի Իրգիզսկի շրջանի Սամարա-Չիմկենտ ավտոմայրուղու վրա:

«Ավտոբուսի մեջ 55 ուղևոր և երկու վարորդ է գտնվել: Ուղևորների քաղաքացիությունը հստակեցվում է», - հայտարարել է Ղազախստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովը:

Հաղորդվել է, որ 52 մարդ զոհվել է, իսկ 5-ին բժշկական օգնություն է ցուցաբերվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: