Հայերեն   English   Русский  

​Պետական նպաստներ


  
դիտումներ: 3751

Նախորդ համարումանդրադարձանք պետական նպաստներին, ներկայացրինք պետական նպաստի սահմանումը և տեսակները:

Այս համարում կշարունակենք պետական նպաստների թեման և կանդրադառնանք որոշ կարևոր հարցերի:

Ի՞նչ է պետք պետական նպաստ ստանալու համար:

Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին դիմում է իր բնակության վայրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին՝ տարածքային կենտրոնին:

Դիմողը տարածքային կենտրոնում հայտարարագրում է պետական նպաստի տվյալ տեսակի համար անհրաժեշտ տվյալները և ներկայացնում պահանջվող փաստաթղթերը: Պետական նպաստը տրամադրում է (նշանակում և դրա վճարումը կազմակերպում) տարածքային կենտրոնը օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ սահմանած կարգով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստանում է պետական նպաստ նշանակելու (ընտանիքի սոցիալական գնահատման) համար անհրաժեշտ ՀՀ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ:

Ե՞րբ է մերժվում պետական նպաստ նշանակելու դիմումը:

Պետական նպաստի նշանակումը մերժվում է՝

- պետական նպաստի տվյալ տեսակի նշանակման համար օրենքով սահմանված հիմք(եր)ի բացակայության,

- դիմողի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը օրենքով պետական նպաստի տվյալ տեսակի նշանակման համար սահմանված ժամկետում չներկայացնելու,

- պետական նպաստ ստանալու համար դիմողի կողմից ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու դեպքերում:

Ի՞նչպես են վճարվում պետական նպաստները:

Պետական նպաստները վճարվում են սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պետական նպաստների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած և (կամ) ՀՀ կառավարության լիազորած այլ կազմակերպությունների (բանկեր) միջոցով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: