Հայերեն   English   Русский  

​Պանրով ապուր


  
դիտումներ: 2978

Բաղադրությունը

500 գ հավի փափկամիս

400 գ հալած պանիր

150 գ բրինձ

400 գ կարտոֆիլ

150 գ գազար

աղ, պղպեղ, կանաչի

Պատրաստումը

1. Հավի փափկամիսը խաշել 3 լ ջրով, համեմել աղ ու պղպեղով : Երբ լիարժեք խաշվի՝ արգանակից միսը հանել:

2. Եռման արգանակի մեջ լցնել բրինձն ու եփել 10 րոպե: Սոխը մանր կտրատել, գազարը քերել, կարտոֆիլը խորանարդերով կամ ձողաձև կտրատել: Միսը նույնպես կտրատել ոչ մեծ կտորների:

3. Արգանակի մեջ լցնել կարտոֆիլը, ավելացնել սոխն ու գազարը: Եփել 5-7 րոպե, ապա ավելացնել միսը, եփել մինչև կարտոֆիլը պատրաստ լինի:

4.Ավելացնել պանիրը, խառնել ու կաթսան վերցնել կրակից:

5. Մատուցելուց առաջ կանաչի կտրատել:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: