Հայերեն   English   Русский  

Պետք է ֆունդամենտալ այս խնդիրը լուծենք ու ամեն ինչ մաքուր էջից սկսենք. վարչապետ


  
դիտումներ: 1127

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր գույքի և հողի կուտակված հարկերին:

Նրա խոսքով՝ տեղական ինքնակառավարման ոլորտում ու այլ որոտներում կուտակվել են իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի ու պարտադիր այլ վճարների պարտավորություններ:

«Հաշվի առնելով, որ այդ տույժերի ու տուգանքների հավաքագրված խնդիրները, չնայած նախկինում կատարված միջոցառումներին, ամբողջական լուծում չեն ստացել, անհրաժեշտ է մշակել համակարգային մոտեցում, որի արդյունքում հնարավոր կլինի լուծել կուտակված պարտավորությունների խնդիրը ու կանխել հետագայում նման ծավալի ձևավորումը»,-ասաց նա:

Վարչապետը տարածքային կառավարման ու զարգացման, գյուղատնտեսության ու ֆինանսների նախարարներին, ՊԵԿ նախագահին ու ՀՀ բոլոր մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ամփոփել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել գոյացած պարտավորությունների մարման, լուծման մեխանիզմներ, ինչպես նաև նման պարտավորությունների չկատարման համար ներկայումս գործող օրենսդրական կարգավորումների հստակեցման ու նման դեպքերի կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ:

«Պետք է մեկ անգամ, ֆունդամենտալ այս խնդիրը լուծենք, մաքրենք ու ամեն ինչ մաքուր էջից սկսենք: Որևիցե խնդիր չկա դա բեռ դարձնել: Ունենք տարիներով կուտակված նախկին պարտքեր, առաջարկելու ենք ճկուն մեխանիզմներ, որպեսզի այս տույժ ու տուգանքներն էլ անընդհատ չգան ու վերջը դառնան անլուծելի խնդիր: Այս իսկ պատճառով այստեղ պետք է շատ հաշվարկված, տրամաբանական և, գուցեև, համարձակ առաջարկություն տրվի»,-նշեցԿարեն Կարապետյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: