Հայերեն   English   Русский  

Շախմատի Հայաստանի առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը գլխավորում է աղյուսակը


  
դիտումներ: 138

Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների 6-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց պայքարում երեք պարտիա ունեցան հաղթական ավարտ. մրցաշարի միանձնյա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Կարեն Գրիգորյանի նկատմամբ, Սամվել Տեր-Սահակյանը սև խաղաքարերով ոժեղ գտնվեց Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանից, իսկ Հայկ Մարտիրոսյանը, կրկին սև խաղաքարերով, հաղթեց Զավեն Անդրիասյանին: Հարությունյան Տիգրան – Պետրոսյան Մանուէլ և Փաշիկյան Արման – Սարգսյան Շանթ պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ:

6-րդ տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը 5 միավորով գլխավորում է աղյուսակը: Արման Փաշիկյանը և Հայկ Մարտիրոսյանը 3.5-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները, սակայն Փաշիկյանը և Մարտիրոսյանը Հովհաննիսյանից մեկ պարտիա քիչ են խաղացել:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 7-րդ տուրը:

7-րդ տուրի զույգեր.

Հովհաննիսյան Ռոբերտ – Փաշիկյան Արման

Մարտիրոսյան Հայկ – Հարությունյան Տիգրան

Պետրոսյան Մանուէլ – Գրիգորյան Կարեն

Տեր-Սահակյան Սամվել –Անդրիասյան Զավեն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: