Հայերեն   English   Русский  

Թուրքիան և ԵՄ-ն բարձր մակարդակի հանդիպում կանցկացնեն


  
դիտումներ: 345

Եվրոպայի միությունն և Թուրքիան պլանավորում են մարտի վերջին բարձր մակարդակի հանդիպում անցկացնել:

Այս մասին գրում է «Welt» թերթը՝ հղում կատարելով Բրյուսելի դիվանագիտական աղբյուրներին:

Ըստ թերթի՝ Բրյուսելը մտադիր է բարելավել իր հարաբերությունները Անկարայի հետ: Բանակցությունների հիմնական թեման լինելու է միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, միգրացիոն քաղաքականությունը, էներգետիկ խնդիրները և երկրների միջև ուսանողների փոխանակումը:

Նախատեսվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ներկա են գտնվելո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ինչպես նաև Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:

Հանդիպման ստույգ ժամկետն ու վայրը դեռևս որոշված չեն: ԵՄ ղեկավարների վերջին հադիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացել է նախորդ տարվա մայիսի վերջին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: