Հայերեն   English   Русский  

Հրաձիգները պատրաստվում են Մյունխենի միջազգային մրցաշարին


  
դիտումներ: 257

Հրաձգության Հայաստանի տարիքային հավաքականները մրցաշրջան 2018-ը կմեկնարկեն Մյունխենի միջազգային մրցաշարով:

Այս օրերին հրաձիգները մարզումներ են անցկացնում Երեւանում.

«Մեր հիմնական նպատակն է Եվրոպայի առաջնությանն ընդառաջ լավ մարզավիճակ եւ փորձ ձեռք բերել: Այս տարի աշխարհամասի առաջնությունը հատկապես կարեւոր է մեր պատանիների համար, քանի որ խաղարկվելու են Բուենոս Այրեսի ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

Մյունխենում ատրճանակ զենքաձեւում Հայաստանը կներկայացնի միայն մեկ հրաձիգ՝ Բենիկ Խլղաթյանը, իսկ հրացան զենքաձեւում՝ Հրաչ Բաբայանը, Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը, Մարիամ Միքայելյանն ու Ալլա Պողոսյանը:

Մրցաշարը կկայանա հունվարի 24-ից 27-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: