Հայերեն   English   Русский  

​Ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության խնդիրներն ու գործառույթները


  
դիտումներ: 588

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ՀՀ սահմանադրության 2015 թ. փոփոխություններով պայմանավորված՝ համապարփակ կարգավորել Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ:

Օրինագծով ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության խնդիրները և գործառույթները, սահմանվել են խորհրդի կառուցվածքը, կազմավորման և գործունեության կարգը, նախատեսվել են խորհրդի անդամին ներկայացվող պահանջները:

Սահմանվել է նաև, որ Հանրային խորհրդին կից գործում են 15 ոլորտային մշտական հանձնաժողովներ, կարգավորվել են խորհրդի անդամի գործունեության դադարեցման և դադարման հիմքերի հետ կապված հարցերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: