Հայերեն   English   Русский  

Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված հայ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում


  
դիտումներ: 7690

Տավուշի մարզի Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում նախօրեին ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով վիրավորված զինծառայող Ադիբեկ Նիկոյանի կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ զինծառայողը երեկվանից Մուրացան հոսպիտալում է։


«Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից երեկ տեղափոխվել է Մուրացան, կյանքին վտանգ չի սպառնում, այս պահին հիվանդասենյակում է»,- ասաց Հովհաննիսյանը։

Ճշտող հարցին, թե ինչո՞ւ դեպքի մասին ՊՆ-ն երեկ չէր հայտնել՝ մամուլի խոսնակն ասաց. «Եթե որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, չենք հայտնում տվյալները»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: