Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը հայտնել է «ամենակեղծ ԶԼՄ-ների եռյակի» անունները


  
դիտումներ: 475

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «ամենակեղծ ԶԼՄ-ների» մրցույթի հաղթողների անունները: Գրում է Vesti.ru-ն:

Իր կազմած ցանկում նա ներառել է ամենակոռումպացված և կեղծ ամերիկյան ԶԼՄ-ներին:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով` մրցույթի հաղթող ճանաչվել է New York Times պարբերականի սյունակագիր Փոլ Կրուգմանը: Փոլ Կրուգմանն այն հոդվածի հեղինակն է, որը գրել էր, որ ԱՄՆ-ի ֆոնդային շուկաները չեն վերականգնվի այն բանից հետո, եթե Միացյալ Նահանգների նախագահ ընտրվի Դոնալդ Թրամփը:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է ABCհեռուստաընկերության հաղորդավար Բրայան Ռոսը:

Երրորդ հորիզոնականում հայտնվել է CNN հեռուստաալիքը: Հենց այս լրատվամիջոցին է առավել հաճախ Դոնալդ Թրամփը քննադատում կեղծ տեղեկություններ տարածելու մեղադրանքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: