Հայերեն   English   Русский  

Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թուրքիայի ցանկացած թշնամական գործողություններին արձագանքելու երկրի պատրաստակամության մասին


  
դիտումներ: 517

Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Միկդադը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է արձագանքել Թուրքիայի կողմից ցանկացած թշնամական գործողության: Գրում է Russian.rt.com-ը:

«Սիրիան կպատասխանի Թուրքիայի կողմից ցանկացած թշնամական գործողություններին կամ իր դեմ ցանկացած ռազմական գործողություններին` համապատասխան ձևով», - ասել է Ֆեյսալ Միկդադը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում նոր հակաահաբեկչական գործողությունների անցկացման համար նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին:

Հունվարի 15-ին ԶԼՄ-ները հայտնել էին նաև, որ Թուրքիան Սիրիայի սահմանին լրացուցիչ ռազմական տեխնիկա է մոտեցնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: