Հայերեն   English   Русский  

Օբաման գովել է Հարավային Կորեային ուսուցիչներին բժիշկների չափ վարձատրելու համար


  
դիտումներ: 515

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատել Հարավային Կորեայի այն քաղաքականությունը, որ իրենց երկրում ուսուցիչներին վարձատրում են այնքան, որքան բժիշկներին:

Դյուրանտի ավագ դպրոցում ցածր եկամուտներ ունեցող ընտանիքներին լայնաշերտ ինտերնետ տրամադրելու ծրագրի մեկնարկի ժամանակ նա օրինակ է բերել Հարավային Կորեան, որտեղ բնակչության ավելի մեծ տոկոսն ունի բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ և որտեղ ուսուցիչները վարձատրվում են բժիշկներին հավասար:

Պետք է նշել, որ առաջին անգամը չէ, որ ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Հարավային Կորեայի կրթական համակարգը: 2010թ նա շեշտել է Կորեայում ուսումնական տարվա երկարությունը՝ համեմատած ԱՄՆ-ի: Նախագահն իր խոսքում նշել է, որ ԱՄՆ-ում աշակերտները գրեթե մեկ ամիս ավելի քիչ են դպրոց հաճախում, քան Հարավային Կորեյում:

Համաձայն ICEF-ի կրթական մոնիտորինգի տվյալների Հարավային Կորեայի ուսանողները առաջատար են համարվում ուսանողների գնահատման միջազգային ծրագրի գիտության և մաթեմատիկայի ոլորտներում:

Հարավային Կորեան աշխարհի ամենաբարձր կրթական մակարդակն ունեցող երկրներից է: Բացի լավ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցներից այնտեղ գործում են նաև դպրոցական ժամերից դուրս լրացուցիչ ուսուցման նպատակով բացված «արագացված դպրոցներ»: Հարավային Կորեայում ծնողները իրենց եկամտի 22տոկոսը ծախսում են իրենց երեխաների կրթության նպատակով: Սա շատ բարձր ցուցանիշ է զարգացած երկրների շրջանում: Երկրի կառավարությունը վերջերս պահանջում էր դպրոցներում կրթական ժամ սահմանել երեկոյան 10-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: