Հայերեն   English   Русский  

Սահակաշվիլին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կարող է արտաքսվել Ուկրաինայից


  
դիտումներ: 1098

«Интерфакс-Украина» գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կաուսակցության առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլին հավաստիացնում է, որ ուկրաինական իշխանությունն արդեն հաջորդ շաբաթվա սկզբին կարող է արտաքսել իրեն երկրի տարածքից: Գրում է Rosbalt.ru-ն:

Քաղաքական գործչի խոսքերով` հունվարի 22-ին Կիևի վերաքննիչ դատարանը կարող է իրեն զրկել Ուկրաինայի տարածքում գտնվելու «վերջին օրինական հիմքերից»:

«Ուկրաինայի իշխանությունները կփորձեն այնպես անել, որպեսզի երեքշաբթի օրն արդեն ես երկրում չլինեմ: Դա նրանց պլանն է », - հայտարարել է Սահակաշվիլին լրագրողներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: