Հայերեն   English   Русский  

​Apple-ը թողարկել է խելացի ատամի խոզանակներ


  
դիտումներ: 4726

Apple ընկերության կայքում հայտնվել է խելացի ատամի խոզանակ:

Այն ստեղծվել է հիգենայի պարագաներ արտադրող Colgate ընկերության հետ համատեղ: Colgate Smart Electronic Toothbrush կոչվող սարքն արդեն հասանելի է iPhone-ի աքսեսուարների բաժնում: Խելացի խոզանակի արժեքը 99 դոլար է:

Ապրանքի նկարագրության մեջ ասվում է, որ խոզանակը կարողանում է կազմել բերանի խոռոչի քարտեզն ու հետևում է, թե որքանով է օգտագործողը լավ լվացրել ատամները: Տվյալները փոխանցվում են Colgate Connect ծրագրին Bluetooth-ի միջոցով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: