Հայերեն   English   Русский  

59-ամյա Շերոն Սթոունին տեսել են երիտասարդի հետ


  
դիտումներ: 2163

59-ամյա դերասանուհի Շերոն Սթոունը երկու անգամ ամուսնացած է եղել: Սցենարիստ Մայքլ Գրինբուրգի հետ նա ապրել է 3 տարի,

իսկ 1998 թվականին ամուսնացել լրագրող Ֆիլ Բրոնշտեյնի հետ, սակայն 6տարի անց այս ամուսնությունը ևս չեղյալ հայտարարվեց: Այժմ դերասանուհին ինքնուրույն մեծացնում է իր երեք որդեգրված երեխաներին՝ 17-ամյա Ռոենին, 12-ամյա Լերդին և 11-ամյա Քուինին:

Բայց, ինչպես երևում է, հայտնի դերասանուհու անձնական կյանքը վերջապես դասավորվում է: Վերջերս պապարացիները Շերոն Սթոունին նկատել են մի երիտասարդ տղամարդու ուղեկցությամբ: Նրանց միասին լուսանկարել են Նյու Յորքում «Մոզաիկա» սերիալի պրեմիերայից հետո:

Շերոնն ու այդ տղամարդն, որի ինքնությունը հայտնի չէ, ակնհայտ ցուցադրեն են իրենց զգացմունքները տեսախցիկի առջև՝ գրկախառնվելով ու համբուրվելով:

Ի դեպ, ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի նոր՝ «Մոզաիկա» սերիալում Շերոն Սթոունին վստահվել է գլխավոր դերը: Սցենարը պատմում է հայտնի մանկագիր Օլիվիա Լեյքի սպանության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: