Հայերեն   English   Русский  

Լրագրող՝ մասնագիտությամբ, հեքիաթագիր՝ կոչումով. Ով է Արմեն Սարգսյանի կինը (լուսանկարներ)


  
դիտումներ: 1194

«ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը լրագրող է, բանասեր, մանկագիր՝ հեքիաթներ է գրում:

Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը մասնագիտությամբ լրագրող է, երեխաների համար գրքերի բավական հաջող հեղինակ։ Նունե Սարգսյանի մասին դեռ 2016 թվականին գրել է բրիտանական «Daily Mail» պարբերականը։

Նունե Սարգսյանը David Linley կահույքի ապրանքանիշի ամենամեծ հավաքածուն ունի, ընկերության հիմնադիրը Եղիսաբեթ թագուհու ազգականն է եւ նրա մերձավոր ընկերներից մեկը։

«Ի տարբերություն իրենց ներկայիս վիճակի, նրանք մեծացել են խորհրդային ռեժիմի կոշտ տնտեսման պայմաններում։ Նունեն այդ յանքը հիշում է որպես բռնաճնշիչ, միաժամանակ անվտանգ եւ ստեղծարարություն ու տաղանդ դաստիարակող»,- ասվում է հոդվածում։

 Նունե Սարգսյան

Նունեի խոսքով, հայրը լրագրող է, մայրը՝ ուսուցչուհի։ «Մենք հարուստ չենք եղել, բայց կրթված եւ բավարար գումար ունեինք՝ կերակուրի եւ հագուստի համար։ Ես երբեք զրկանքներ չեմ կրել, իմ մանկությունը վատը չի եղել»։

Նունեն եւ Արմենը հանդիպել են երեւանյան դպրոցում, երբ Նունեն 14 տարեկան էր, իսկ Արմենը՝ 15: Նա հանդիպեց Արմենին եւ սիրահարվեց դպրոցում։

Նրանք միասին ընդունվեցին Երեւանի պետական համալսարան, Արմենը ֆիզիկա էր ուսանում, Նունեն՝ լեզուներ։ Համալսարանն ավարտելուց հետո Արմենին աշխատանք առաջարկեցին Քեմբրիջում, համալսարանները նրան 13 անգամ աշխատանք են առաջարկել, նախքան նրան թույլատրվել է գնալ։

Բրիտանիա գալիս ամուսիններն արդեն երկու երեխա ունեին՝ Վարդանն ու Հայկը։ Խորհրդային ժամանակներում, սակայն, կանանց թույլ չէին տալիս մեկնել գիտնաան ամուսինների հետ, եւ Նունեն ամուսնու մոտ մեկնեց միայն մեկ ամսով, 1985թ. ապրիլին։ «Ես 30 տարեկան էին, երբ եկա Լոնդոն, իմ առաջին այցն էր արտերկիր։ Սիրահարվեցի Լոնդոնին։ Արմենն ու ես ասում էինք՝ «Ապրեինք այստեղ մինչեւ մեր կյանքի վերջը»։ «Այն ժամանակ դա հնարավոր չէր թվում»,- ասում է Նունե Սարգսյանը։

 Նունե Սարգսյան

Երբ Հայաստանն անկախացավ, Արմենը Լոնդոնում դեսպան նշանակվեց, եւ 1992թ. Նունեն որդիների հետ տեղափոխվեց նրա մոտ։ Դրանից հետո նա 1996թ. վարչապետ նշանակվեց։ Նունեն երկու տարի ապրում են Լոնդոնի, որտեղ սովորում էին որդիները, եւ Երեւանի, որտեղ ապրում էր ամուսնու հետ, միջեւ։

Արմեն Սարգսյանը կրկին դարձավ դեսպան։ Նունեն հպարտորեն ցուցադրում է լուսանկարը, որտեղ Արմենը խոնարհվել է Եղիսաբեթ թագուհու առջեւ։ Նունեի խոսքով, թագուհին այն ժամանակ ասել է. «Արմեն դուք չեմպիոն եք դեսպանների մեջ։ Վերադառնում եք արդեն երրորդ անգամ»։

Արմեն Սարգսյան

«Կախարդական կոճակներ»՝ Նունեի 14-րդ, բայց անգլերեն հրատարակված առաջին գիրքն է։ Նունեն հայերեն 10 եւ ռուսերեն երեք գրքերի հեղինակ է։

Երբ Նունեն չի գրում եւ չի զբաղվում դեսպանի կնոջ պարտականություններով, զբաղվում է թոռների, շան հետ։ Չորսամյա Սավաննան եւ երկամյա Արմենը Վարդանի եւ նրա ամերիկացի կնոջ երեխաներն են։

Նունեն նշում է՝ որդիներն իրենց բրիտանացի են զգում, բայց հպարտանում արմատներով։ «Ես կարոտում եմ հայերի միջեւ ոչ ձեւական հարաբերություններին, երբ կարող ես պարզապես թակել դուռը, մտնել, սուրճ խմել, զրուցել եւ վերադառնալ տուն՝ քեզ ավելի լավ զգալով։ Մենք Երեւանում տուն ունենք, այնտեղ իմ քույրն է ապրում եւ հաճախ ենք գնում Հայաստան։ Բայց ես սիրում եմ Լոնդոնը այնքան ուժգին, որքան գալուս առաջին օրը։ Լոնդոնի պես տեղ աշխարհում չկա»։

 Նունե Սարգսյան

Նա ընդգծում է, որ զոհել է իր ամբիցիաները ընտանիքի բարեկեցության համար, բայց երբեք չի ափսոսացել։ Վարդանը կիբեռ-անվտանգության ոլորտում ընկերություն ունի, իսկ Հայկն աշխատում է հոր հետ։ «Բարդ է գտնել ճիշտ բալանսը հարաբերություններում։ Արմենն ուժեղ է, ես նույնպես։ Կարող է բախում լինել, բայց ես հնարավորություն եմ տալիս նրան լիդեր լինել, եւ նա գնահատում է դա։ Նա միշտ ասում է, որ չէր կարող կարող հասնել այս ամենին առանց ինձ»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: