Հայերեն   English   Русский  

Կանադայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն ադրբեջանցի լրագրող Մուխթարլըի առնչությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել


  
դիտումներ: 565

ԵԱՀԿ-ում Կանադայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները 6 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի գործով համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը, համատեղ հայտարարությունը ներկայացվել է Վիեննայում ԵԱՀԿ-ի մշխատակն խորհրդին: Հայտարարությունում մասնավորապես նշված է. «ԵԱՀԿ-ի առջև խոսքի ազատությունը հարգելու մասին մեր ընդհանուր պարտավորության լույսի ներքո Կանադան և Միացյալ Նահանգները իրենց մտահոգությունն են հայտնում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըին վերց տարվա ազատազրկման դատապարտելու` հունվարի 12-ի դատավճռի առնչությամբ:

Կանադան և ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում ազատ արձակել Մուխթարլըին և այն անձանց, ովքեր կալանավորված են իրենց հիմնարար ազատությունների իրացման համար»:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի տարիներին Վրաստանում բնակվող Աֆղան Մուխթարլըն 2017 թ-ի մայիսի 29-ին Թբիլիսիից անհետացել էր: Ավելի ուշ պարզվել է, որ վերջինս ձերբակալվել է, գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` մեղադրվելով սահմանի ապօրինի հատման, մաքսանենգության և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեջ: Լրագրողի ընտանիքը պնդում է, որ նրան առևանգել են և գաղտնի տարել Ադրբեջան: Մուխթարլըի հարազատները վստահ են նաև, որ նրա առևանգման մեջ ներգրավված են նաև Վրաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Մայիսի 30-ին Աֆղան Մուխթարլըի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «սահմանի ապօրինի հատում», «մաքսանենգություն», «առողջության և կյանքի համար վտանգավոր բռնության կիրառմամբ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ դիմադրություն» հոդվածներով: Դատարանի որոշմամբ նրան նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 3 ամիս ժամկետով կալանքը: Աֆղան Մուխթարլըն հերքել է բոլոր մեղադրանքները: Տեղի և միջազգային իրավապաշտպանները նրան ճանաչել են քաղբանտարկյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: