Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության պատճառներից մեկը եղել է դերասանուհու եղբայրը


  
դիտումներ: 1357

Աստղային զույգի ամուսնության ամբողջ ընթացքում Ջեյմս Հեյվենը վերահսկել է քրոջ անձնական կյանքը

Անջելինա Ջոլիի և նրա եղբոր՝ Ջեյմս Հեյվենի հարաբերությունները մեկ անգամ չէ, որ մամուլում բուռն քննարկումների պատճառ են դարձել, ինչպես օրինակ՝ «Օսկար» մրցանակաբաշխության շրջանակներում կրքոտ համբույրը և անբաժանելի կապը, որը դերասանուհին միշտ վեր է դասել իր բոլոր սիրավեպերից: Գրում է Elle.ru-ն:

Զարմանալի ոչինչ չկա, որ ավագ եղբայրը միշտ ներկա է եղել Ջոլիի կյանքի բոլոր կարևոր փուլերում և բնականաբար բացառություն չի կազմել նաև Բրեդ Փիթփի հետ ամուսնությունը: Տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ դերասանուհու եղբայրը հաճախակի հյուրընկալվել է աստղային զույգի տանը և անգամ ամիսներ շարունակ մնացել նրանց տանը:

Իսկ երրորդ անձի մշտական ներկայությունն իրենց անձնական կյանքում ինչ-որ պահի հունից հանել է Փիթին: Բացի այդ Ջեյմսը սկսել է ավելի վստահորեն իր վրա վերցնել ընտանիքի ղեկավարի դերը՝ լրացուցիչ հեղինակություն դառնալով զույգի երեխաների աչքերում:

Նախկին ամուսիններին մոտ կանգնած աղբյուրների խոսքերով՝ դերասանուհու կրտսեր երեխաները սկսել են ինչ-որ պահի Ջեյմսին հայրիկ անվանել:

«Մասնավորապես լուրջ տարաձայնություններ ընտանիքում առաջացել են այն բանից հետո, երբ Փիթը նկարահանումների պատճառով երկար բացակայությունից հետո տուն է վերադարձել, իսկ այդ ընթացքում նա սկսել է չճանաչել սեփական ընտանիքի անդամներին, քանի որ իր իսկ տանը սկսել է ավելի գլխավոր դեր խաղալ կնոջ եղբայրը», - հայտնել է աղբյուրը:

Բացի այդ վեճերը սկսել են նրանց ընտանիքում չդադարել, քանի որ Փիթը մտահոգվում էր իրենց կյանքում Ջեյմսի օրեցօր աճող ազդեցության պատճառով: Իսկ Ջոլին սկսել է սպառնալ Փիթին, որ անհրաժեշտության դեպքում երեխաների հետ կլքի ամուսնուն, եթե ստիպված լինի ընտրություն կատարել նրանց միջև:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: