Հայերեն   English   Русский  

Համացանցում քննարկում են Քիմ Քարդաշյանի նորածին դստեր տարօրինակ անունը


  
դիտումներ: 1560

37-ամյա Քիմ Քարդաշյանը և 40-ամյա Քանյե Ուեսթը հավատարիմ եմ մնացել իրենց երեխաների համար եզակի անուններ ընտրելու ավանդույթին: Աստղային զույգն դաստիարկում է իրենց 4-ամյա դստերը՝ Նորթին (Հյուսիս) և 2-ամյա որդուն՝ Սեյնթին (Սուրբ): Իսկ այժմ արդեն զույգն իրենց նորածին դստերը անվանել է Չիկագո քաղաքի պատվին: Գրում է Spletnik.ru-ն:

Աստղային ընտանիքի երկրպագուները և ուղղակի սոցիալական ցանցերի օգտատերերը դեռևս քննարկում են նորածին երեխայի անունը, և չեն կարողանում հասկանալ, թե ինչպես զույգը կարող էր իրենց երեխայի համար նման անուն ընտրել, որն անկասկած ավելի հարմար կլինի որևէ հեռուստատեսաշոուի համար:

«Չիկագո Ուեսթ անունը կարծես հնչում է որպես ինչ-որ շոուի անուն, որն անկասկած վատ վարկանիշների պատճառով կփակվեր առաջին իսկ եթերաշրջանից հետո», - կարծիք են հայտնել համացանցի օգտատերերը:

«Չիկագո Ուեսթն այժմ NBC-ով ցուցադրվող իմ սիրելի հեռուստասերիալն է», - կատակել են այլ օգտատերեր:

Իսկ որոշ օգտատերեր որոշել են այնուամենայնիվ հասկանալ, թե ինչպես է Հոլիվուդի ամենահայտնի զույգերից մեկն ընտրել իրենց նորածին երեխայի անունը:

Սակայն իրականում նման անունի ընտրությունն իր բացատրությունն ունի, քանի որ Քանյե Ուեսթը «Քամիների քաղաք» տեղափոխվել է այն բանից հետո, երբ մայրը ամուսնալուծվել է ամուսնուց: Հենց Չիկագոյում է ռեփերը անցկացրել իր մանկությունը և այնտեղ մեծացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: