Հայերեն   English   Русский  

Քաբուլում հարձակում են իրականացրել ՄԱԿ-ի աշխատակիցների վրա


  
դիտումներ: 287

Քաբուլում մի խումբ զինված անձինք հարձակում են իրականացրել ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցների վրա: Այդ մասին հայտնում է Khaama Press պարբերականը՝ հղում անելով Աֆղանստանի անվտանգության ծառայությանը: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ առաքելությունում աշխատող կանանցից մեկը առևանգված է: Որոշ տվյալներով՝ միջադեպի արդյունքում մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ ձերբակալվել:

Աֆղանստանի իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ իսկապես Խայիր-Խանա շրջանում նման միջադեպ գրանցվել է:

Ներկայումս հետաքննություն է անցկացվում և միջադեպի բոլոր հանգամանքները պարզվում են: Հիշեցնենք, որ հունվարի 20-ին մի խումբ զինված անձինք հարձակում էին գործել Քաբուլում օտարերկրացիների շրջանում մեծ հայտնիություն վայելող հյուրանոցի վրա:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հյուրանոցի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով 43 մարդ է զոհվել, իսկ 126-ը՝ փրկվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: