Հայերեն   English   Русский  

Թուրքիան պատրաստ է աջակցել Իրաքին ՔԲԿ-ի դեմ պայքարում


  
դիտումներ: 373

Թուրքիան պատրաստ է աջակցել Իրաքին Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ՝ PKK) անդամների դեմ գործողություններ անցկացնելու գործում:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական կայքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաղդադ այցի ժամանակ Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ բանակցությունների ժամանակ:

«Թուրքիան պատրաստ է հնարավոր աջակցություն ցուցաբերել Իրաքին ՔԲԿ-ի դեմ պայքարում: Անկարան պատրաստ է նաև Բաքդադին աջակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրված տարածքերի ենթակառուցվածքների վերականգնման հարցում»,- նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:

Պաշտոնական Անկարայի և Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության միջև զինված համակարտությունը սրվել է 2015 թ-ի ամռանը՝ Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այդ ժամանակ զոհվել էր 32 մարդ, հիմնականում՝ քրդեր: Քրդական բանվորական կուսակցության մարտիկները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, թուրքական իշխանությանը մեղադրել են իսլամիստներին աջակցելու մեջ՝ վերսկսելով թուրքական ուժայինների դեմ պարտիզանական պայքար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: