Հայերեն   English   Русский  

ՀՀ Նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին


  
դիտումներ: 422

Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից որպես ՀՀ Նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀարտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը մեկնել է Լոնդոն, որտեղ նա ունի նախօրոք պլանավորված հանդիպումներ:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Արմեն Սարգսյանի գրասենյակից՝ հավելելով, որ դեսպան Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին ՀՀԿ-ն ՀՀ Նախագահի պաշտոնում առաջարկել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱրմենՍարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը հանդիպում էր ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում առաջարկն ընդունելու համար ժամանակ էրխնդրել և պատրաստակամություն հայտնել որոշում ընդունելուց առաջ հանդիպել քաղաքական տարբեր ուժերի և հանրության լայն շրջանակները ներկայացնող գործիչներիհետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: