Հայերեն   English   Русский  

​Դերասանուհիներն իրենք են հրահրում պրոդյուսերներին. Բրիջիթ Բարդոն խոսել է սեռական ոտնձգությունների մասին


  
դիտումներ: 763

Ֆրանսիացի հայտնի դերասանուհի Բրիջիթ Բարդոն երկերեսանիության մեջ է մեղադրել հոլիվուդյան այն դերասանուհիներին, որոնք բողոքում են ոտնձգություններից:

Բրիջիթ Բարդո

83-ամյա դերասանուհին հայտարարել է, որ «դերասանուհիներն, ըստ էության, այնքան էլ կին չեն», որ նրանց մեղադրանքները շատ դեպքերում «ծիծաղելի են, կեղծավոր և անհետաքրքիր» և որ դրանց նպատակն է շեղել հասարակությանը իսկապես կարևոր հարցերից:

Paris Match-ին տված հարցազրույցում 1950-ականների սեքս-խորհրդանիշ Բրիջիթ Բարդոն խոստովանել է, որ երբեք չի եղել սեռական ոտնձգություննների զոհ.

«Ինձ ասում էին, որ ես գեղեցիկ եմ կամ գեղեցիկ, փոքրիկ հետույք ունեմ, սակայն ես դա ընկալում էի որպես հաճոյախոսություն»,-ասել է Բարդոն:

Բարդոյի խոսքով՝ կանայք իրենք են գալիս պրոդյուսերների և ռեժիսորների մոտ դերեր ստանալու համար, և երբեմն նրանք պատրաստ են ամեն ինչի, այդ թվում՝ նրանց գայթակղելու: Այդ դերասանուհիներն, ըստ Բարդոյի, հրահրում են տղամարդկանց, ինչից հետո հայտարարում են ոտնձգությունների մասին՝ հանրության ուշադրությունը գրավելու համար, «իսկ դա նրանց չի օգնում, հակառակը՝ վնասում է»:

Բրիջիթ Բարոն նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում: Նա ֆիլմարտադրությունից հեռացել է 1973 թվականին՝ կենդանիների իրավունքները պաշտպանելու համար: Այսօր նա ապրում է իր 9 շների և 6 կատուների հետ: Նա իր ֆերմայում պահում է մոտ 50կենդանի:

Այսպիսով, Բրիջիթ Բարդոն միանում է Կատրին Դենյովին և ևս 92 հայտնի ֆրանսուհիներին, որոնք հանդես են եկել տղամարդկանց իրավունքների պաշտպանությամբ: Նրանց գրած նամակում ասվում է, որ «համառորեն և անճոռնի ձևերով ինչ-որ մեկին գայթակղելը» չի կարելի համարել հանցագործություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: