Հայերեն   English   Русский  

Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը միացավ Արսենալին


  
դիտումներ: 533

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես միացավ Լոնդոնի «Արսենալին»:

Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը նշում է, որ կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր:

Նույն գործարքով չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը «Արսենալից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

Դեռեւս հայտնի չէ, թե որ համարով է Մխիթարյանը հանդես գալու լոնդոնյան ակումբում։

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել էր 2016 թվականին, որի կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: