Հայերեն   English   Русский  

Մեծ աղմուկ ուղտերի գեղեցկության մրցույթում. բոտոքս արած 12 ուղտ որակազրկվել է


  
դիտումներ: 675

Սաուդյան Արաբիայում կազմակերպված ուղտերի ամենամյա գեղեցկության մրցույթում տասնյակ ուղտեր որակազրկվել են, քանի որ նրանց տերերը օգտագործել են բոտոքս` ուղտերի արտաքինն ավելի գեղեցկացնելու համար: Այս մասին գրում է Reuters-ը:

Գեղեցկության մրցույթը մեկ ամիս տևող փառատոնի մաս է, որն անցկացվում է Ռիյադի ծայրամասերից մեկում:Չմոռանանք, որ ուղտը համարվում է Սաուդյան Արաբիայի խորհրդանիշը:

ուղտ

Ուղտերը մասնակցում են զանազան մրցումների և շոուների՝ հույս ունենալով ստանալ գլխավոր մրցանակը, որը կազմում է շուրջ 2013 միլիոն ռիալ (57 միլիոն դոլար):

Մրցույթի գեղեցկության հատվածում ժյուրին գնահատում է կենդանու շրթունքների չափերը, այտերը, գլուխը, ծնկները:

ուղտ

Ուղտերի արտաքինում փոփոխությունները խստիվ արգելվում են, այսուհանդերձ այդպիսի խոշոր մրցանակի պատճառով որոշ ուղտերի տերեր դիմում են ծայրահեղ միջոցների, այդ թվում՝ բոտոքսի:

Այս տարի փառատոնին մասնակցելու համար մոտ 300 000 մարդ է ժամանել Սաուդյան Արաբիա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: