Հայերեն   English   Русский  

ԻՊ-ը ստանձնել է «Փրկենք երեխաներին» կազմակերպության վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը


  
դիտումներ: 344

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները ստանձնել են Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքում երեխաների պաշտպանությամբ զբաղվող «Փրկենք երեխաներին» (Save the Children) միջազգային կազմակերպության գրասենյակի վրա իրականացված ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնել է AFP լրատվական գործակալությունը:

«ԻՊ-ում ստանձնել են «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպության գրասենյակի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը», - գրել է գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային կազմակերպության վրա իրականացված հարձակման հետևանքով վիրավորների թիվը 20-ի է հասել:

Իսկ հարձակումից հետո կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնել են, որ աշխատակիցների անվտանգության նկատառումներից ելնելով՝ երկրում կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: