Հայերեն   English   Русский  

Մենք խնդիր չունենք Ալիևի ամեն մի խոսքին պատասխանելու. Շավարշ Քոչարյան


  
դիտումներ: 708

«Նորություն չէ, որ հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո, որպես կանոն, Ադրբեջանը ակտիվացնում է իր գործողությունները»:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Այստեղ կարելի է մի ենթադրություն անել, որ վերջին հանդիպումը արտգործնախարարների հետ, որտեղ Ադրբեջանը ստիպված գնաց որոշակի քայլերի` ուղղված Կասպրշկի գրասենյակի ընդլայնմանը, իրեն ձեռնտու չէր և այդպես է արտահայտում իր դժգոհությունը, բայց, մյուս կողմից, պարտադրված գնում է քայլերի, որոնք նախանշված են դեռևս Վիեննայի պայմանավորվածությամբ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջանը որևէ սահմանափակում չունի Ռուսաստանից զենք գնելու հարցում, Շավարշ Քոչարյանը նշեց.«Այնքան հայտարարություններ են արվում Ադրբեջանի կողմից: Հայաստանն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական բալանսը` ներառյալ նաև օգտվելով մեր դաշնակցային հնարավորություններից: Ընդ որում` շատ ավելի մատչելի գներով ստանում է սպառազինություն: Մենք խնդիր չունենք Ալիևի ամեն մի խոսքին պատասխանելու, մենք խնդիր ունենք պահպանելու ռազմական բալանսը»:

Հիշեցնենք, որ hունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: