Հայերեն   English   Русский  

Ձախողված դիվերսիան արձագանք էր նախագահի՝ ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին


Ֆեյսբուքյան գրառում


  
դիտումներ: 5864

Արցախի՝ Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինոյի ուղղությամբ այս գիշեր Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր Նախագահ Սարգսյանի երեկ ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին՝ հանգստացե՛ք։ Չեն հանգստանալու։ Քանի դեռ Ադրբեջանում իշխում է համատարած հայատյացությունը, չեն հանգստանալու։

Դեռ երկար ժամանակ պետք է զգաստ լինենք ու աչալուրջ։ Ու իհարկե չշեղվենք մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքից։ Մեր ճշմարտացիության ու արդարացիության գրավականներից մեկը, կարծում եմ, հենց դա է»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: