Հայերեն   English   Русский  

​Փռի կարտոֆիլ


  
դիտումներ: 2821

Բաղադրությունը

1 կգ կարտոֆիլ

50 գ կոշտ պանիր

30 գ կարագ

1 ճ. գդալ մայոնեզ

մի քանի ցողուն սամիթ

աղ ու 4 պճեղ սխտոր

Պատրաստումը

Կարտոֆիլը լավ լվանալ առանց կլպելու ու պատառաքաղով ծակծկել: Ապա դնել 180 աստիճան տաքացված փուռը 45 րոպեով: Պանիրը քերել, ավելացնել փափկացրած կարագը, մայոնեզը սամիթը, ճզմած սխտորը: Ստացված խառնուրդից փոքր գնդեր ձևավորել:

Պատրաստի կարտոֆիլը հանել փռից: Հովանալուց հետո խաչանման կտրվածքներ անել վերին հատվածում ու յուրաքանչյուրի մեջ տեղադրել պանրային գնդիկ: Դրանից հետո կարտոֆիլը մի քանի րոպեով կրկին փուռը դնել. պանիրը պետք է հալվի: Մատուցել տաք-տաք:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: