Հայերեն   English   Русский  

​Պետական նպաստներ (մաս 3)


  
դիտումներ: 5785

Նախորդ համարներում անդրադարձանք պետական նպաստների ընդհանուր հարցերին, մասնավորապես` հասկացությանը, տեսակներին, դիմելու կարգին և այլն: Այս համարում կանդրադառնանք պետական նպաստների որոշակի տեսակներին:

Ընտանեկան նպաստ

Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից: Օրինակ` նախորդ տարվա անապահովության սահմանային միավորի մեծությունը սահմանվել էր 30.00 միավոր, իսկ ընտանեկան նպաստի բազային մասը` 18000 դրամ:

Սոցիալական նպաստ

Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից:

Հրատապ օգնություն

Հրատապ օգնությունը տրամադրվում է միանվագ կամ եռամսյակային:

Միանվագ հրատապ օգնությունը տրամադրվում է`

- ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում.

- ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում.

- ընտանիքի անդամի մահվան դեպքում:

Եռամսյակային հրատապ օգնությունը տրամադրվում է անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում:

Մայրության նպաստ

Մայրության նպաստի իրավունք ունեն`

- գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք,

- անհատ ձեռնարկատերերը և նոտարները (ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք),

- ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (չաշխատող անձ):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: