Հայերեն   English   Русский  

​Պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բարձրացնել արդյունավետությունը. Զախարովա


  
դիտումներ: 591

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացքում բարձրացնել արդյունավետությունը:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

«Ինձ թվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում անհրաժեշտ է ոչ թե ակտիվացում, այլ արդյունավետության բարձրացում: Կարծում եմ, որ դրանով զբաղվելու են բոլորը»,- նշել է Մ. Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի՝ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ակտիվության ավելացման մասին հարցին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: