Հայերեն   English   Русский  

​Գիտնականները վերականգնել են 9000 տարի առաջ ապրած հույն աղջկա դիմագծերը


  
դիտումներ: 2293

Այս աղջկա գանգը հայտնաբերել են Հունաստանի տարածքում՝ Թեոպետրա քարանձավում: Ատամների վիճակից դատելով՝աղջիկը 15-18 տարեկան է:

Տոմոգրաֆիայի և համակարգչային մոդելավորման միջոցով վերականգնված այս աղջկա դիմագծերը վկայում են, որ Հին Հունաստանում անգամ դեռահաս աղջիկները բավականին կոպիտ են եղել:

Աթենքի համալսարանի մասնագետները Նոր Ակրոպոլի թանգարանում ներկայացրել են մի աղջկա դիմանկար, որն ապրել է 9000 տարի առաջ Միջին քարի դարում, ժամանակակից Հունաստանի տարածքում:

Մնացորդները հայտնաբերվել են 1993 թվականին՝ հազարամյակների ընթացքում մարդկանց կողմից բնակեցված քարանձավներում: Այդ ժամանակահատվածում մարդիկ որսորդական, քոչվորական կյանքից անցում էին կատարում դեպի հասարակական կյանքի, սեփական արտադրանքի ստեղծմանը:

Գիտնականները այս աղջկան անվանել են Ավգի: Ատամների վիճակը ցույց է տալիս, որ մահվան պահին նա կարող էր լինել 18 տարեկան, բայց ոսկորների վիճակը բնորոշ է 15 տարեկան դեռահասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: