Հայերեն   English   Русский  

Մարգարիտա Սիմոնյանը սկեսուրի տարեդարձը հայկական ժողովրդական երգերի ներքո է նշել


  
դիտումներ: 343

«Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ամուսնու՝ Տիգրան Քյոսայանի նախկին կնոջ՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի հետ համատեղ լուսանկար է հրապարակել: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Նշում ենք ընդհանուր սկեսուրի տարեդարձը: Տիգրանին վարպետության դասերի համար արդեն գումար են առաջարկում, թե ինչպես կարելի է ամուսնալուծվել, որպեսզի բոլորը երջանիկ լինեն», - լուսանկարին կից գրել է Սիմոնյանը, որն արդեն մի քանի տարի է ամուսնացած է հայտնի ռեժիսոր Տիգրան Քյոսայանի հետ:

Սիմոնյանը նաև պատմել է, որ ընդհանուր սկեսուրի ծննդյան օրը Խմելնիցկայան ռուսական երգեր է երգում, հենց ինքը Կուբանի երգեր, իսկ մայրն ու սկեսուրը հայկական ժողովրդական երգեր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիմոնյան-Քյոսայան զույգը հոլիվուդյան ռեժիսոր Օլիվեր Սթոունին «պատմական ճաշի» է հրավիրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: