Հայերեն   English   Русский  

​Սիրիայում և Իրաքում սպանվել են ադրբեջանցի հարյուրավոր զինյալներ


  
դիտումներ: 208

Արմատական խմբավորումներում ներգրավված մոտ 300 ադրբեջանցիներ սպանվել են Իրաքում և Սիրիայում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական կոմիտեի՝ կրոնական կառույցների հետ աշխատանքի գծով նախագահի տեղակալ Սիյավուշ Հեյդարովը:

«Սիրիայում և Իրաքում արմատական կրոնական խմբավորումների կազմում սպանված 300 ադրբեջանցիների մասին տեղեկություններ կան»,- ասել է Հեյդարովը: Ըստ նրա՝ մարտերին մասնակցած 92 մարդիկ պատասխանատվության են ենթարկվել Ադրբեջանի տարածքում, ևս 260 անձ հայտնաբերվել և զրկվել են քաղաքացիությունից:

Բացի այդ, Սիյավուշ Հեյդարովը հայտնել է, որ տեղեկություններ կան Սիրիայում և Իրաքում ավելի քան 300 ադրբեջանցի երեխաների և կանանց գտնվելու մասին: Վերջինս նշել է, որ նրանք ևս ենթարկվել են ծայրահեղական խմբավորումների քարոզչության ազդեցությանը:

«Մեկ երեխա արդեն վերադարձվել է հայրենիք, նա ներկայումս վերականգնողական շրջան է անցնում: Կան ևս 19 երեխաներ: Մոտ ապագայում նրանց կբերեն Ադրբեջան: Նրանք նույնպես կընդգրկվեն վերականգնողական գործընթացում՝ հոգեբանի, աստվածաբանի և այլ մասնագետների մասնակցությամբ»,- ընդգծել է Հեյդարովը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: