Հայերեն   English   Русский  

Աֆրինում սիրիահայ երիտասարդ է զոհվել


  
դիտումներ: 453

Սիրիական Աֆրին շրջանում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով սիրիահայ 24-ամյա երիտասարդ է զոհվել:

Այս մասին հայտնում է ANF News-ը:


Ըստ աղբյուրի, Ռոշեր Քոնիս անունով երիտասարդի մահը վրա է հասել ավիահարվածների հետևանքով:

«Նա հայ համայնքի ներկայացոիցիչ է: Թուրքիայի կողմից հասցված օդային հարվածների հետևանքով վնասվածքներ են ստացել նրա մայրը և քույրը»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ գրում է լրատվամիջոցը:

Զոհված հայի ընտանիքն Աֆրինումէ հաստատվել Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության հետևանքով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարել էր, որ Աֆրինում հայ է վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: