Հայերեն   English   Русский  

​Ինչից է վախենում Մաստոպատիան


  
դիտումներ: 706

Ֆիբրոզ-կիստոզային մաստոպատիան կաթնագեղձերի` հորմոնային խանգարումների հետևանքով և վերարտադրողական համակարգի տարբեր խնդիրների պատճառով առաջացած հիվանդությունների մի ամբողջ խմբի անվանումն է:

Հիվանդները բժշկին են դիմում կրծքում առաջացած անհանգստության, այտուցի, ծանրության, ցավի և այլ ախտանիշներով: Հետազոտության արդյունքում կրծքի մեջ նկատվում են փոքր կամ մեծ չափերի, երբեմն ցավոտ հանգույցներ, որոնց չափը կարող է տարբերվել:

Մաստոպատիայի բուժման համար բժիշկները կարող են խորհուրդ տալ վիտամիններ (հատկապես В6 և Е ), ինչպես նաև հորմոնալ ֆոնը կարգավորող դեղամիջոցներ: Չզարմանաք, եթե ձեզ ասեն, որ մաստոպատիան բուժող դեղեր չկան, քանի որ դա ավելի շատ օրգանիզմի վիճակ է, քան հիվանդություն:

Մաստոպատիան վախենում է կատվախոտից և արևքուրիկից:

Կանացի առողջության վերականգնման համար ժողովրդական բժշկությունը ևս արդյունավետ մեթոդներ ունի:

Դրանցից ամենահայտնին կատվախոտի և արևքուրիկի հիմքով պատրաստված թեյն է:

Բաղադրիչները

1 թեյի գդալ կատվախոտի մանրացրած արմատներ

2 թեյի գդալ արևքուրիկ

1 թեյի գդալ անանուխի տերևներ

0.5 թեյի գդալերիցուկի ծաղիկներ

1 թեյի գդալ հոռոմ-սամիթ

1 թեյի գդալ քիմիոն

Պատրաստումն ու օգտագործումը

Խառնեք բոլոր բաղադրի չները չոր վիճակում և լցրեք հերմետիկ փակվող տարրայիմեջ:

Թեյ պատրաստելու համար 1 թեյի գդալխառնուրդի վրա 1 բաժակ եռացրած ջուրլ ցրեք, ծածկեք և թողեք 30րոպե:

Այդ թուրմի 1/3-ը խմեք օրական 3 անգամ, ուտելուց առաջ:

Հարկ է նշել, որ ժողովրդական մեթոդներով մաստոպատիայի բուժումը մեծ ուշադրություն է պահանջում, այդ պատճառով այս թեյի ընդունման նվազագույն կուրսը 3 ամիս է:

Հոգ տարեք ինքներդ ձեր մասին, մի մոռացեք պարբերաբար ստուգել կրծքագեղձերը և տարին գոնե մեկ անգամ այցելեք բժշկի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: