Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». «Իսլամական պետության» հետևորդները թափանցել նաև ՀՀ, բայց չեն հասցրել ահաբեկչական գործողություններ իրականացնել


  
դիտումներ: 108

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ «Իսլամական պետության» հետևորդները հասցրել են այս ընթացքում թափանցել նաև Հայաստան: Բարեբախտա­բար, նրանք չեն հասցրել այստեղ լայնածավալ ահաբեկչական գործողություններ իրականացնել, արագ բացահայտվել է Արման Ջանջուղազյանը, որ հիմա մեղադրվում է Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ:

«Պարզվում է՝ «Իսլամական պետության» հետևորդները հասցրել են այս ընթացքում թափանցել նաև Հայաստան: Բարեբախտա­բար, նրանք չեն հասցրել այստեղ լայնածավալ ահաբեկչական գործողություններ իրականացնել, արագ բացահայտվել է Արման Ջանջուղազյանը, որ հիմա մեղադրվում է Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին տված հար­ցազրույցում ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով այս թեմային, ասել է. «Պարզված տվ­յալները վկայում են, որ Արման Ջանջուղազյանը, մշտապես բնակվելով Հունաստանում, դեռևս 2014 թվականին հավատափոխ էր եղել և ընդունել մահմեդականություն, որից հետո սկսել էր համացանցի միջոցով ծանոթանալ և հավանություն տալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծավալած գործունեությանը: Արման Ջանջուղազյանը սպանությունն իրականացրել է իր նախաձեռնությամբ, սակայն համացանցով հավանություն է ստացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների անունից հանդես եկող անձանցից»: Ըստ Մ. Համբարձումյանի՝ այս ամենը բացահայտվելուց հետո Ջանջուղազյանը խոստովանական ցուցմունքներ է տվել: Փաստորեն, որքան էլ Հայաստանն անվտանգ երկիր է համարվում, այնուամենայնիվ, ապա­հովագրված չէ տարատեսակ անցանկալի դրսևորումներից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: