Հայերեն   English   Русский  

​Եգիպտոսում կայացել է աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդու և ցածրահասակ կնոջ հանդիպումը


  
դիտումներ: 364

Եգիպտոսում տեղի է ունեցել աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդու՝ Սուլթան Քյոսենի և ամենացածրահասակ կնոջ՝ Ջոտի Ամջիի հանդիպումը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Metro պարբերականը, Գինեսի գրքի ռեկորդակիրներին Եգիպտոս հրավիրել են դեպի երկիր զբոսաշրջիկներ գրավելու ծրագրի շրջանակներում:

35-ամյա Քյոսենի հասակը 2մ 51սմ-ի է հասնում, ինչը պայմանավորված է հիպոֆիզի (ստորին մակուղեղի) ուռուցքով: Նրան պատկանում է նաև ձեռքի ափի չափսի ռեկորդը, որը 27,5 սմ է կազմում:

Իսկ 24-ամյա Ջոտի Ամջիի հասակը 53 սմ է կազմում: Աղջիկը ախոնդրոպլազիա ունի, որը ժառանգական հիվանդություն է հանդիսանում: Նա հնդկական ֆիլմերում է նկարահանվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: