Հայերեն   English   Русский  

​ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հայաստանյան ծրագրի ղեկավարին


  
դիտումներ: 242

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանին` համագործակցության վերաբերյալ ծրագրային առաջարկներ ներկայացնելու մասին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հայաստանյան ծրագրի ղեկավարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանին` համագործակցության վերաբերյալ ծրագրային առաջարկներ ներկայացնելու մասին:

Հանդիպման սկզբում ՀՀ գյուղատնտեսության նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացման տեսլականը` ընդգծելով, որ ներկայումս ոլորտի առաջնահերթությունների թվում են փոքր և միջին ձեռնարկատիրության խթանումը, գյուղատնտեսական հումքի վերամշակման կենտրոնների, սառնարանային տնտեսությունների, կաթի մթերման կայանների ստեղծումը, բուսաբուծության և անասնապահության ճյուղերում բարձր ավելացված արժեք ապահովող գյուղատնտեսական մթերքների արտադրության գերակշռումը, տեղական գյուղմթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացման նպատակով ջերմոցների հիմնումը:

Անդրադառնալով ագրարային ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերին` Իգնատի Առաքելյանը նշել է, որ ներկայումս կառավարության թիրախային ուղղություններից մեկը փոքր ֆերմերներին աջակցություն ցուցաբերելն է, ինչը թույլ կտա ավելացնել նրանց եկամուտները: Միաժամանակ նախարարը կարևորել է կրթության ոլորտում ժամանակակից գիտելիքներով զինված մասնագետների պատրաստումը և համայնքներում` ագրարային ոլորտում բիզնես-ծրագրերի մշակման և իրագործման վերաբերյալ ֆերմերների իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

Ռամի Սալմանն իր հերթին վերահաստատել է պատրաստակամությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության և մասնավոր հատվածի ներգրավմամբ քննարկել համատեղ նոր ծրագրերի մշակման և իրականացման հնարավորությունը, որոնք համահունչ կլինեն ոլորտի ներկայիս առաջնահերթություններին և գերակա խնդիրներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ձևավորել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն Գյուղատնտեսության նախարարության, մասնավոր հատվածի և IFAD-ի ներկայացուցիչներ՝ կարճաժամկետ (2019-2020 թթ) և երկարաժամկետ (2019-2024 թթ) ոլորտի զարգացման ռազմավարության մշակման նպատակով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: