Հայերեն   English   Русский  

Մակրոնը խոստացել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր ավելացնել Ֆրանսիայի օրացույցում (լուսանկար)


  
դիտումներ: 1240

Երեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անմոռուկը կրծքին, մասնակցել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած (CCAF) ճաշին, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահը խոստացել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր ավելացնել Ֆրանսիայի օրացույցում:

Ինչպես հաղորդում է AFP-ն, դա Մակրոնի քարոզչական խոստումներից էր:

«Արդարության և ճանաչման պայքարը մեր պայքարն է, և մենք առաջ ենք մղում այն հիշողությամբ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը՝ ընդգծելով Ֆրանսիայի օրացույցում Հիշատակի օր ավելացնելու իր մտադրության մասին:

Էմանուել Մակրոնը, ով Հայաստան կժամանի հոկտեմբերին, հյուրընկալվել էր «Փարիզ» հյուրանոցում կազմակերպված ճաշին, որը համախմբել էր հայ համայնքի մոտ 500 ներկայացուցիչների: Ներկա են եղել նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ դե Ֆրանս երկրամասի նախագահ Վալեր Լեոնի Պեկրեսը, Ֆրանսիայի հայ պաշտոնյաներից Պատրիք Դևեջյանը, Լիոնի քաղաքապետ Ժորժ (Գևորգ) Կեպենեկյանը, Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը և այլք:

Մակրոն և Փայլան

Խորհրդի համանախագահներ Արա Թոռանյանն ու Մուրադ Փափազյանը խնդրել են Մակրոնին դատապարտել Թուրքիայիn և կոչ արել Ֆրանսիայի նախագահին այցելել Արցախ:

Նախագահը պաշտպանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկխոսության քաղաքականությունը, ինչպես նաև շեշտել է իր չեզոքությունը՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում:

«Ես ձեզ չեմ ուղեկցի դեպի Ղարաբաղ, քանի որ ես կկորցնեմ այն ամենը, ինչ Ֆրանսիան արել է այս հակամարտության համար որպես միջնորդ: Ես հույս ունեմ Ձեզ հետ գալ այն օրը, երբ կարգավորենք հարցը»,-ասել է Մակրոնը:

Մակրոնը ջերմորեն ողջունել է Կարո Փայլանին, ում նա խոստացել է օժանդակել, որպեսզի «նրա ձայնը հաղթի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: