Հայերեն   English   Русский  

Փարիզում կայացել է Անջելինա Ջոլիի և Բրիջիթ Մակրոնի հանդիպումը. Լուսանկարներ


  
դիտումներ: 600

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ժամանակ է անցկացնում Փարիզում, որտեղ ժամանել է Guerlain ապրանքանիշի գովազդային հոլովակում նկարահանվելու համար: 42-ամյա դերասանուհին նախորդ տարի է ապրանքանիշի դեմքը դարձել: Գրում է Elle.ru-ն:

Ֆրանսիա ժամանելու առաջին իսկ օրը նրան նկատել են ապրանքանիշի գրասենյակում, իսկ հաջորդ օրը նա իր 6 երեխաների համար մշակութային էքսկուրսիա էր կազմակերպել Փարիզում և նրանց Լուվրի թանգարան տարել:

Իսկ այսօր արդեն Ջոլին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի հետ: Բրիջիթ Մակրոնը Ջոլիին Ելիսեյան պալատում է ընդունել: Հաղորդվել է, որ հանդիպումը կայացել է Ջոլիի նախաձեռնությամբ, որը ցանկացել է Բրիջիթ Մակրոնի հետ քննարկել սիրիացի փախստականների խնդիրները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին իր երկու դուստրերի՝ Շայլոյի և Զախարայի ուղեկցությամբ Հորդանանում գտնվող սիրիացի փախստականների ճամբար էր այցելել:

Ջոլի-Բրիջիթ Մակրոն

Ջոլի-Բրիջիթ Մակրոն

Ջոլի-Բրիջիթ Մակրոն

Ջոլի-Բրիջիթ Մակրոն

Ջոլի-Բրիջիթ Մակրոն

Ջոլի-Բրիջիթ Մակրոն

Ջոլի-Բրիջիթ Մակրոն

Ջոլի-Բրիջիթ Մակրոն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: