Հայերեն   English   Русский  

Ավետիք Չալաբյան.միգրացիոն բացասական սալդոն մեկ տարում համարյա կրկնակի կրճատվել է


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 5112

Կիսվում եմ ևս մեկ հետաքրքիր նորությամբ՝ 2017 թ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արտահոսքը երկրից 2016 թ համեմատ նվազել է 55 600 մարդուց 37 600 մարդու, իսկ օտարերկրյա անձնագրերով քաղաքացիների ներհոսքը աճել է 6250 մարդուց 11 230 մարդու։

Արդյունքում, միգրացիոն բացասական սալդոն մեկ տարում համարյա կրկնակի կրճատվել է՝ 49 350 մարդուց՝ 26 370 մարդու։ Թեև սա դեռ դժվար է դրական արդյունք անվանել, կարելի է ենթադրել, որ զարգացման ներկա միտումների պահպանման պայմաններում, բնակչության արտահոսքն ու ներհոսքը Հայաստան 3-4 տարվա ընթացքում կհավասարվեն, և բնակչության նվազումը այլևս չի լինի երկրի անվտանգությանը սպառնացող օրհասական խնդիր։ Հատուկ նշում եմ այն ընկերներիս, որոնք զբաղվել են այս խնդրով վերջին շրջանում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: