Հայերեն   English   Русский  

«Հայկական ժամանակ». Ադրբեջանին նույնիսկ «ռագադկա» չի կարելի վաճառել. Դավիթ Բաբայան


  
դիտումներ: 342

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Որոշ ժամանակ առաջ մա­մուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը Ուկ­րաինայից 50 միավոր կա­ռավարվող հակատանկա­յին հրթիռ է գնել:

Սրանից մի քանի օր հետո էլ Ադրբեջանի պաշտպանության նախարա­րությունը հայտարարություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ Ռու­սաստանից Բաքվի նավահանգիստ է հասցվել ժամանակակից զինտեխնիկայի խոշոր խմբաքա­նակ ու ռազմամթերք: Հայտարարու­թյան մեջ նշվում է, որ նույն տեխնի­կան հաջողությամբ կիրառվել է Լեռ­նային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների ժամանակ՝ 2016-ի ապրիլին:

«Մեծ քանակությամբ կենդանի ուժի, տեխնիկայի ու այլ միջոցների ոչնչացումը մեր կողմից այս նույն զինատեսակներով արդեն իսկ 2016-ին ապացուցել են իրենց արդյունավետությունը»,- ասված է հայ­տարարության մեջ:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն Ուկրա­ինայի՝ Ադրբեջանին զենք վաճառե­լու քայլի վերաբերյալ ասել էր, որ Ուկ­րաինայի կողմից Ադրբեջանին զեն­քի վաճառքը նշանակում է սատա­րել ահաբեկչությանը:

«Հայկական ժամանակ» -ի հար­ցին՝ իսկ ի՞նչ է նշանակում Ադրբեջանին Ռուսաս­տանի զենք վաճառելն այն դեպքում, երբ վերջինս այդ զենքն օգտագործում է մեր դեմ, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Մենք բազմիցս հայտարարել ենք ոչ միայն Ուկրաինայի կապակ­ցությամբ, այլ շատ ուրիշ երկրների, որ ընդհանրապես Ադրբեջանին նույնիսկ «ռագադկա» չի կարելի վաճառել, որովհետև Ադրբեջանն ինքը ումից զենք է գնում, այդ զենքն օգտագործում է նույն այդ երկրների դեմ՝ չհաշված այն, որ կա­րող է ապակայունացնել իրավիճա­կը տարածաշրջանում: Ադրբեջանի քաղաքացիներից մոտ հազար հո­գի՝ պաշտոնապես, կռվում է Իսլա­մական պետության շարքերում: Իսկ եթե ավելի խորը հետազոտություն իրականացվի՝ կարող է երեք հա­զար հոգի ընդգրկված լինեն այդ ահաբեկչական կառույցի մեջ: Նրանց մեծամասնությունն ադրբե­ջանական բանակի զինծառայող է: Ո՞ւմ դեմ են կռվում, կռվում են քաղա­քակիրթ հանրության դեմ, այդ թվում՝ նաև Ռուսաստանի, Իսրայե­լի, Ֆրանսիայի դեմ: Մենք կուզենա­յինք, որ ընդհանրապես դադարեց­վեր զենքի վաճառքն Ադրբեջանի պես պետությանը, ում կողմից էլ լինի…»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: