Հայերեն   English   Русский  

«Հայկական ժամանակ». Սեյրան Օհանյանը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ մարտի 1-ի դեպքերի մեղավորներին պատասխա­նատվության ենթարկելու պահանջով ցույցին, թե ոչ


  
դիտումներ: 336

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մամուլում տեղեկու­թյուն տարածվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ին մասնակ­ցելու է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին պատասխա­նատվության ենթարկելու պահանջով ցույցին:

«Հժ»-ն երեկ փորձեց Սեյրան Օհանյանից ճշտել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է սույն տեղեկությունը: Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ դեռ որոշում չի կայացրել, և ԶԼՄ-ները սուտ լու­րեր են հորինում: Փոխարենը առաջարկեց նմանա­տիպ լուրերը ճշտելու համար կապվել այն լրատ­վամիջոցների հետ, որոնք տարածել են դա: Այլ հարցերի պաշտպանության նախկին նախարարը չցանկացավ պատասխանել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: